Հունաստանում Ուկրաինայի դեսպանատունն արյունոտ ծանրոց է ստացել

479

Ուկրաինայի ԱԳՆ մամուլի քարտուղար Օլեգ Նիկոլենկոն հայտարարել է, որ Հունաստանում երկրի դեսպանատունն այսօր առավոտյան արյունոտված ծանրոց է ստացել։

«Ուղարկողի հասցեն նույնն է, ինչ մնացած ծրարների վրա է, որոնք ավելի վաղ ստացել էին ուկրաինական դեսպանատներն ու հյուպատոսությունները՝ Tesla-ի ավտոսրահը գերմանական Զինդելֆինգեն քաղաքում։ Հունական ոստիկանությունը  հետաքննություն է անցկացնում»,- Facebook-ի իր էջում գրել է Նիկոլենկոն։

Նա նաև նշել է, որ աշխարհի 17 երկրներում Ուկրաինայի դեսպանատներն ու հյուպատոսությունները արդեն այդպիսի 33 «սպառնալիք» են ստացել։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՕսլոյում կայացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Հաջորդ հոդվածըԱրցախում 120 հազար մարդ զրկված է հումանիտար ցանկացած հասանելիությունից․ Արցախի ՄԻՊ