‘Հունաստանում պատանդներ վերցրած կալանավորը հանձնվել է ոստիկանությանը’

664

Հայտնի հանցագործ, ազգությամբ ալբանացի Ալկեթ Ռիտզայը, որը Կենտրոնական Հունաստանում բանտից փախուտի դիմելու անհաջող փորձից հետո մի քանի պատանդ էր վերցրել, երկարատև բանակցություններից հետո հանձնվել է ոստիկանությանը, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Մալանդրինոյի բանտում ցմահ ազատազրկում կրող ալբանացու կողմից պատանդի կարգավիճակով պահվող 4 բանտապահները չեն տուժել: Եվս մեկ պատանդի հաջողվել էր փախուստի դիմել օրվա առաջին կեսին: Ռիտզայը երկար ժամանակ սպառնում էր իշխանության ներկայացուցիչներին՝ պահանջելով իրեն հեռանալու հնարավորություն տալ:

Հատուկ ջոկատայիններից ու մի քանի քաղաքներից կենտրոնացված ոստիկանության ուժերը շրջափակել էին բանտի մերձակայքը, իսկ հանցագործի հետ բանակցում էին բանտային ղեկավարության ներկայացուցիչները՝ փաստաբանների ներկայությամբ:

Նախորդ հոդվածը‘Գնդակը 4 անգամ դիպչում է դարպասաձողին, բայց … (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Արաս Օզբիլիսը չի մասնակցի Հայաստան-Չեխիա հանդիպմանը’