‘Հունա-հռոմեական ոճի հայ ըմբիշների հաջողությունները Եվրոպայի առաջնությունում’

1229

Լեհաստանի Վալբրժիխ քաղաքում անցկացված մինչև 23 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մարտի 28-ին և 29-ին մեդալների համար պայքարել են հունա-հռոմեական ոճի ըմբիշները: 

2014 թ. երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 80 կգ քաշային Սարգիս Քոչարյանը («Հայաստան» մարզական հասարակական կազմակերպություն, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ՝ Արթուր Բարբաշանյան), եզրափակչում գոտեմարտելով վրացի ըմբիշի հետ, դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն:  

2014 թ. բանակայինների աշխարհի չեմպիոն, 75 կգ քաշային Կարապետ Չալյանը (Գյումրու քաղաքապետարանի հունա-հռոմեական ըմբշամարտի մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Արթուր Պետրոսյան) երրորդ տեղի համար պայքարում առավելության է հասել ռուս ըմբիշի նկատմամբ՝ նվաճելով Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը:

Նախորդ հոդվածը‘Բեռնար Շալանդը հրաժարական է տվել ‘
Հաջորդ հոդվածը‘Ռոման Բերեզովսկի. «Տղաները չպետք է խաղի սկզբից ինձ խնդրեն, որ մի քիչ գնդակ պահեմ, ժամանակ սպանենք»’