Հունգարիայի խորհրդարանի խոսնակը վստահ չէ՝ պե՞տք է Շվեդիային ընդունել ՆԱՏՕ

353

Հունգարիայի խորհրդարանի խոսնակ Լասլո Կյովերը վստահ չէ՝ արդյո՞ք երկիրը պետք է վավերացնի Շվեդիային ՆԱՏՕ ընդունելու պայմանագիրը։

Ելույթ ունենալով HirTV հեռուստաալիքով՝ նա պարզաբանել է, որ իր կասկածներն ավելացել են, երբ շվեդական դպրոցներում ուսումնական ֆիլմ են ցուցադրել՝ հունգարական դեմոկրատիայի և հունգարական իշխանությունների կոշտ քննադատությամբ։

«Կարծում եմ՝ մեզ պետք չէ դաշնակից, որն այդպիսի կարծիք ունի մեր և մեր հայրենասիրության մասին, ինչն արտահայտված է այդ փոքր ֆիլմում»,- հայտարարել է Կյովերը՝ հարց տալով, թե ինչ կարելի է սպասել նման դաշնակցից։ «Նշանակում է՝ մեզնից մեկը կլինի ո՛չ իր տեղում»,- հավելել է նա։

Պատասխանելով ծրագիրը վարողի այն հարցին, թե այդ դեպքում արդյո՞ք պետք է, որ Հունգարիայի խորհրդարանը վավերացնի Շվեդիային ՆԱՏՕ ընդունելու փաստաթուղթը, Կյովերն ասել է․ «Վստահ չեմ»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՉԺՀ ԱԳՆ․ Վան Իի այցը ՌԴ ուղղված է համագործակցության ամրապնդմանը
Հաջորդ հոդվածըՈւկրաինան դատական հայց կներկայացնի Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի դեմ