Հունգարիան 2023 թ․ իր բյուջեից Ուկրաինային 187 մլն եվրոյի օգնություն կհատկացնի, ասվում է կառավարության կարգադրության մեջ, որը հինգշաբթի հրապարակվել է կառավարության պաշտոնական բանբերում։
Փաստաթուղթը ստորագրել է վարչապետ Վիկտոր Օրբանը։
Կարգադրության մեջ նշվում է, որ 187 մլն եվրոն Հունգարիան կհատկացնի 2023 թ․ տնտեսությունը վերականգնելու նպատակով Ուկրաինային վարկեր տրամադրելու վերաբերյալ Եվրամիության որոշման համաձայն։
Ավելի վաղ Օրբանը հայտարարել էր, որ Հունգարիան համաձայն է ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային, սակայն մտադիր է դա անել ոչ թե ԵՄ-ի համատեղ վարկի միջոցով, այլ երկկողմանի պայմանավորվածության հիման վրա։
Փոխանցում է tass.ru-ն։