‘Հունիսի 22. Հիշել պատերազմը և մտածել խաղաղության մասին’

670

Հունիսի 22-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի 73-ամյակի օրը, Մոսկվայում, Հավերժական կրակի մոտ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի արևելքում հակամարտության կողմերին կոչ է արել սկսել «զուսպ և կառուցողական երկխոսություն»՝ խաղաղություն հաստատելու համար, բայց և, միևնույն ժամանակ, նշել է, որ գիշերվա ընթացքում «ակտիվ հրետանային կրակ է» արձակվել ուկրաինական կողմից:

Կիևում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն նույնպես ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին: Նախօրեին նա երկրի քաղաքացիների առջև հանդես էր եկել իր զինադադարի պլանի որոշ կետերի պարզաբանմամբ: «Պատերազմի հարցը կրկին իրականություն է դառնում Ուկրաինայի համար: Պատերազմի գարշահոտն այսօր զգացվում է օդում: Դրա համար էլ ես որոշել եմ շանս տալ խաղաղությանը»,- ասել է Պոռոշենկոն:

Պուտինին ուղղված բաց նամակում Ուկրաինայի դեմ «ագրեսիան դադարեցնելու»  կոչով նրան են դիմել  նաև այդ երկրի նախկին նախագահներ Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման և Վիկտոր Յուշչենկոն:

Նույն օրը, մերժելով Ուկրաինայի նախագահի՝ զինադադարի առաջարկը, «Դոնեցկի ժողովրդական հնարապետությունում» տեղի է ունեցել նոր կամավորականների երդմնակալության արարողությունը: Նաև հաղորդվում է Լուգանսկի շրջանում՝ սահմանի մոտ տեղի ունեցած բախումների մասին: Ըստ լրատվամիջոցների՝ անջատականները գրոհել են մի քանի պահակակետերի վրա: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Պատգամավորները այցելել են բերման ենթարկվածներին ‘
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոս. ԱՄՆ-ը հույսեր է կապում նոր նախագահի և բարեփոխումների հետ’