‘
Հունիսի 24-ին մեկնարկելու է ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում կա նաեւ Հայաստանին վերաբերվող կետ: Մասնավորապես, հունիսի 27-ին կքննարկվի նաեւ Հայաստանի հարցով նախկին համազեկուցող բրիտանացի Ջոն Պրեսկոտի փոխարեն նոր համազեկուցող նշանակելու հարցը: Հիշեցնենք, որ Հայաստանի հարցով մյուս համազեկուցողը գերմանացի Աքսել Ֆիշերն է:
‘