‘Հունիսի 28-ին Երևանի կենդանաբանական այգին կաշխատի առավոտյան ժամը 09:30-ից մինչև 16:00’

1821

Հունիսի 28-ին Երևանի կենդանաբանական այգին բաց կլինի առավոտյան ժամը 09:30-ից մինչև 16:00: Այդ օրը նախատեսվում է «Երազանքի գիշեր Երևանի կենդանաբանականայգում» փակ միջոցառումը, որը կհյուրընկալի լուրջ հիվանդություններունեցող և սահմանափակ կարողություններով շուրջ 60 երեխաների` իրենց ծնողների (խնամակալներին), քույրերի և եղբայրների հետ:

Հրավիրվածներին կընդունեն որպես հատուկ կարևորության հյուրերի՝առաջարկելով նրանց բացառիկ ծրագիր: Փոքրիկ հյուրերը հնարավորությունկունենան կենդանաբանական այգում հատուկ մշակված շրջայցի և կենդանիների հետ անմիջական շփման:

Օրվա խորհուրդը ոչ միայն անմոռանալի երեկո նվիրելն է երեխաներին, որ ապրում են կյանքի ու դրանում իրենց տեղիհամար պայքարի մեջ, այլև բարձրաձայնելն այն հավելյալ խնդիրների մասին, որոնց նրանք ստիպված են բախվել՝ակամա հայտնվելով մեր հասարակության լուսանցքային հատվածում: «Երազանքի գիշեր կենդանաբանական այգում» աշխարհի տասնյակ քաղաքներում իրականացվող ամենամյա միջոցառում է:

«Երազանքի գիշեր Երևանի կենդանաբանական այգում» նախագիծը Հայաստանում և տարածաշրջանում մեկնարկում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը:

Տեղեկացնում է կենդանաբանական այգու կայքը:  

  

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը հետմահու պարգեւատրել է սպանված զինվորին ‘
Հաջորդ հոդվածը‘ԿԺԴՀ-ում «ահաբեկչական ակտ» են որակել հոլիվուդյան ֆիլմը Կիմ Չեն Ինի մասին’