‘Հունիսի 8-ին Հայաստանի 59 համայնքներում կանցկացվեն ընտրություններ’

1094

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հունիսի 8-ին Հայաստանի 59 համայնքներում տեղի կունենան համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրություններ:

Նշենք, որ ՏԻՄ ընտրություններում գրանցվել է 66 թեկնածու, որից 17-ում թեկնածուները մրցակից չունեն:

Ընտրություններին հետեւելու է 126 դիտորդ՝ 8 հասարակական կազմակերպությունից։

Նշենք, որ Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբոր՝ Արա Բուդաղյանի թիմը Գորիսի քաղաքապետի ընտրություններում նախատեսում էր պայքարել նախկին մարզպետի թիմի դեմ, սակայն ավելի ուշ Արա Բուդաղյանը ինքնաբացարկ հայտնեց:

Նախորդ հոդվածը‘Պուտինը՝ Պոռոշենկոյի մասին. նա ճիշտ է տրամադրված’
Հաջորդ հոդվածը‘Պյոտոր Պոռոշենկոն երդվեց հավատարիմ լինել Ուկրաինային’