‘Հունվարին օդային ճանապարհով մեկնողների և ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմել է 5 130 մարդ’

686

2015 թվականի հունվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 133  հազար 574 ուղևոր, ինչը շուրջ 1 569 ուղևորով կամ 1,18 տոկոսով ավելի է 2014 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ, հաղորդում են ՔԱԳՎ-ից:

Հաշվետու ժամանակաշրջանում մեկնողների թիվը կազմել է 69 352 ուղևոր (69 384 ուղևորի փոխարեն 2014 թվականի նույն ժամանակաշրջանում), իսկ ժամանել է 64 222 (62 621 ուղևոր՝ 2014-ին): Մեկնողների և ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմում է 5 130 մարդ (6 763 մարդ 2014 թվականի հունվար ամսվա դիմաց):

 

Նախորդ հոդվածը‘Սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանը ազատ կարձակվի’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Իշխանական «մուտիտն» ու հայ քաղքենին’