‘Հունվարի 1-ից կենսաթոշակը կբարձրանա 14 տոկոսով’

904

Հայաստանում 2015 թվականի հունվարի 1-ից աշխատանքային կենսաթոշակը կբարձրանա 14 տոկոսով: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Հաղորդում է tert.am-ը։

Նրա տեղեկացմամբ՝ կենսաթոշակը ներկայիս միջինը 36 հազար դրամից կդառնա 41 հազար ՀՀ դրամ:

Հունվարի 1-ից բազային կենսաթոշակի չափը 14-ից կդառնա 16 հազար դրամ, իսկ աշխատանքային ստաժի համար վճարումները՝ 700-ից 800 դրամ՝ առաջին տասը տարվա և 450-ից 500 դրամ՝ հետագա տարիների համար:

Ըստ Արտեմ Ասատրյանի՝ շարունակվելու է նաև զինվորական թոշակների բարձրացման քաղաքականությունը և հունվարի մեկից դրանք ևս կբարձրանան:

Նախորդ հոդվածը‘Չեչեն կամավորների «Մահվան գումարտակը» պաշտպանում է Դոնբասը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Չինաստանի ոստիկանությունը հետաքննում է վիետնամցի հարսնացուների անհետացումը’