‘Հունտելարը որակազրկվել է 6 խաղով (տեսանյութ)’

614

«Շալկե 04»-ի առաջատար ֆուտբոլիստներից Կլաս-Յան Հունտելարը բաց կթողնի թիմի առաջիկա հանդիպումները:

Գերմանիայի ֆուտբոլային միության կարգապահական հանձնաժողովը Հունտելարին որակազրկել է վեց խաղով Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի` «Հանովերի» հետ խաղում (1:0) մրցակցի կիսապաշտպան Մանուել Շմիդեբախի նկատմամբ կոպիտ խաղալու համար: 

Գերմանական առցանց լրատվամիջոցները հաղորդում են, որ «Շալկե 04»-ում համաձայն չեն այս որոշման հետ և մտադիր են բողոքարկել:

Հավելենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Հունտելարը մասնակցել է 17 հանդիպման, խփել է 7 գոլ, կատարել է 3 գոլային փոխանցում:

Նախորդ հոդվածը‘ՀՀ ցանկացած քաղաքացի կարող է և իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի տարածքում ծավալել քաղաքական գործունեություն. «Առաքելություն»’
Հաջորդ հոդվածը‘Առողջապահության նախարարի վարորդը ոչ սթափ վիճակում վայելում էր ազատությունը’