Հուշարձանների պատերազմ

271

BBC-ն բաց աղբյուրներով հաշվել է, որ պատերազմի ընթացքում, սկսած փետրվարի 24-ից, Ուկրաինայում քանդել են խորհրդային ժամանակների առնվազն 80 հուշարձան։

Ընդ որում, եթե 2014 թ․ Մայդանից հետո քանդվում էին Լենինի և կոմունիստական այլևայլ գործիչների հուշարձանները, ապա հիմա հերթը հասել է ռուսական մշակույթի գործիչներին՝ գրողներ Ալեքսանդր Պուշկինին և Մաքսիմ Գորկուն։

«Պուշկինը ոչ մի կապ չի ունեցել Տերնոպոլի հետ, ինչպես և ռուս գրողների, կոմոզիտորների ու մյուսների մեծ մասը։ Ռուսաստանի վայրագությունները տեսնելուց հետո Տերնոպոլում այլևս տեղ չունեն ռուս և խորհրդյին գործիչների հուշարձանները»,- հայտարարել է արևմտյան Ուկրաինայի այդ քաղաքի ղեկավարը, որտեղ ապրիլի սկզբին քանդել են Պուշկինի հուշարձանը։

BBC-ի հաշվարկների համաձայն՝ պատերազմի ընթացքում հանվել է Պուշկինի 10, Մաքսիմ Գորկու 6 , զորավար Սուվորովի, Ալեքսանդր Նևսկու մեկական հուշարձան։ Քանդված մյուս բոլոր հուշարձաններն այս կամ այն կերպ խորհրդային դարաշրջանի խորհրդանիշներն են համարվում։

Մյուս կողմից՝ ռուսաստանյան օկուպացիոն վարչակազմերը գրավված տարածքներում վերադարձնում են Լենինի հուշարձանները և բացում «Դրոշով տատիկի» հուշարձանը՝ խոհրդային դրոշ պարզած թոշակառուի, որը Խարկովի մարզում դուրս էր եկել դիմավորելու զինվորականներին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱրսեն Զախարյանը՝ Ռուսաստանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ
Հաջորդ հոդվածըՈւկրաինայի կառավարությունը հույս ունի երկիրը ԵՄ բերել 2029 թվականին