Հուշարձանների պղծման 16 դեպք

539

Բեռլինի իրավապահ մարմինները հաղորդել են ԳԴՀ-ի մայրաքաղաքում խորհրդային հուշարձանների պղծման 16 դեպքերի մասին՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր, հաղորդել է Der Tagesspiegel թերթը՝ հղում անելով մայրաքաղաքի ոստիկանության ներկայացուցչին։

Ըստ թերթի տեղեկությունների՝ գերմանական մայրաքաղաքի ներքին գործերի գծով սենատոր Իրիս Շպրանգերը ոստիկանությանը հրահանգել է ավելի խիստ միջոցներ ձեռնարկել հուշարձանների պահպանության հարցում՝ այն բանից հետո, երբ խորհրդային հուշարձանը Տրեպտով պուրակում կրկին պղծվել է վանդալների կողմից։

Դրանից առաջ Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել էր, որ ապրիլի 17-ից 18-ի գիշերը  վանդալները գրոտել են հուշարձանի մուտքի դարպասի վրա՝ վիրավորական գրառումներ թողնելով, իսկ մարտի 29-ին հուշարձանի վրա կապույտ ու դեղին ներկ էին լցրել։

Սա Գերմանիայում խորհրդային հուշարձանների պղծման ամենևին էլ միակ դեպքը չէ․ մարտի 30-ին RBB ռադիոկայանը հաղորդել էր, որ անհայտ անձինք Ուկրաինայի մեծ դրոշներով ծածկել են Թիրգարտենի հուշահամալիրի մեջ մտնող խորհրդային տանկերը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀեռուստաբանավեճ ընտրություններից առաջ
Հաջորդ հոդվածըԱվելի քան 40 %-ը կողմ է պատժամիջոցների խստացմանը