‘Հուստիի գոլը՝ 2012թ. Գերմանիայի Բունդեսլիգայի լավագույն գոլ’

565

2012թ. Գերմանիայի Բունդեսլիգայի լավագույն գոլ է ճանաչվել «Հանովերի» հունգարացի կիսապաշտպան Սաբոլչ Հուստիի գոլը «Վերդերի» դարպասը՝ առաջնության երրորդ տուրում: Հուստին այդ գնդակը խփեց հանդիպման լրացուցիչ ժամանակի վերջին վայրկյաններին եւ հաղթանակ պարգեւեց թիմին՝ 3:2:

Ուշագրավ է, որ գոլը խփելուց հետո Հուստին նախ այն բուռն կերպով նշելու համար դեղին քարտ ստացավ, 10 վայրկյան անց մրցավարի որոշումից դժգոհելու համար ստացավ 2 դեղին քարտը եւ հեռացվեց դաշտից:

Նախորդ հոդվածը‘Մեխիկոյի կենտրոնական զբոսայգուց Հեյդար Ալիեւի արձանը կապամոնտաժվի այս շաբաթ’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Ունենք ընտրական համակարգի` որպես հայ ժողովրդի համար սեփական իշխանություն ընտրելու միջոցի լիակատար տապալում’