‘«Հոֆենհայմ» – «Բորուսիա Դորտմունդ» 1-1․ Հենրիխ Մխիթարյանը դառնում է գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)’

1528

‘

Բունդեսլիգայի հերթական մրցափուլում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվել էր «Հոֆենհայմին»:

«Ռայն Նեկար Արենա» մարզադաշտում տեղի ունեցած խաղում թիմերը մեկական գոլ խփեցին: 33-րդ րոպեին դաշտի տերերի կազմում աչքի ընկավ Կևին Ֆոլանդը, իսկ 35-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի` անկյունայինից կատարած փոխանցումից հետո Մատս Հյումելսը վերականգնեց հաշվի հավասարությունը: 

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: 

Այս խաղից հետո «Բորուսիան» ունի 40 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը, իսկ 41 միավոր ունեցող «Հոֆենհայմը» 8-րդն է: 

ՀՈՖԵՆՀԱՅՄ – ԲՈՐՈՒՍԻԱ Դ.

1-1 (1-1)

MC

1-0՝ Կեւին Ֆոլանդ 33՛, 1-1՝ Մատս Հումմելս 35՛

 

ՀՈՖԵՆՀԱՅՄ. 1.Օլիվեր Բաուման, 2.Անդրեաս Բեկ, 4.Էրմին Բիչակչիչ, 15.Ջերեմի Տոլյան, 19.Դավիթ Աբրահամ (20.Կիմ Ջին Սու, 81), 8.Օյգեն Պոլանսկի, 10.Ռոբերտու Ֆիրմինու, 16.Պիրմին Շվեգլեր (23.Սեյադ Սալիհովիչ, 90), 27.Անտոնի Մոդեստե (9.Սվեն Շիպլոկ, 75), 28.Ադամ Սզալայ, 31.Կեւին Ֆոլանդ

ԲՈՐՈՒՍԻԱ Դ.. 22.Միտչել Լանգերակ, 4.Նեվեն Սուբոտիչ, 15.Մատս Հումմելս, 29.Մարսել Շմելցեր, 37.Էրիկ Դուրմ, 5.Սեբաստյան Կել, 7.Սինձի Կագավա (9.Չիրո Իմոբիլե, 74), 8.Իլկայ Գյունդոգան, 10.Հենրիխ Մխիթարյան, 16.Յակուբ Բլաշչիկովսկի (23.Քեվին Կամպլ, 41), 17.Պյեր-Էմերիկ Օբամեյանգ

Զգուշացում՝ Ռոբերտու Ֆիրմինու 26՛ (Հ), Սեբաստյան Կել 48՛ (Բ), Քեվին Կամպլ 55՛ (Բ), Էրիկ Դուրմ 72՛ (Բ)

 

49

ԳՆԴԱԿԻ %

51

15 (4)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

10 (3)

15

ՏՈՒԳԱՆՔ

19

8

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

5

3

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

6

‘

Նախորդ հոդվածը‘Femen-ը Փարիզում ակցիա է արել՝ ընդդեմ Մարին Լը Պենի’
Հաջորդ հոդվածը‘«Կորդոբա» – «Բարսելոնա»` 0:8.Մեսսին շրջանցեց Ռոնալդուին (տեսանյութ)’