‘
Նյու Յորքում կայացել է «Հպարտության շքերթը: Հենց այդ քաղաքում է առաջին անգամ անցկացվել այդ ցույցը 1970 թ.՝ սթոունվոլյան խռովությունից մեկ տարի անց: (Սթոունվոլյան խռովությունները անկարգությունների և ոստիկանական շուրջկալների դեմ հանպատրաստից ցույցերի շարք էին, որոնք սկսվել են 1969 թ. հունիսի 28-ին Սթոունվոլի գեյ-բարում: Այդ բախումները հաճախ են օրինակ բերվում որպես պատմության առաջին դեպքը, երբ ԼԳԲՏ-հանրությունը դիմադրություն ցույց տվեց սեռական փոքրամասնությունների՝ պետության կողմից օրինականացված հալածանքներին):
Այս տարի շքերթի թեման կրկին դիմակայությունն էր, այս անգամ՝ առողջապահության ոլորտում նախագահ Թրամփի նախաձեռնությանը:
Շքերթին մասնակցել է Նյու Յորք նահանգից դեմոկրատ սենատոր Չակ Շումմերը, որը, մասնավորապես, հայտարարել է. «Մարտին Լյութեր Քինգըն ասել է. «Պատմության աղեղը դանդաղ է ճկվում, սակայն միշտ՝ ավելի մեծ արդարության կողմը»»:
«Հպարտության շքերթին» մասնակցել են նաև այլ քաղաքական գործիչներ, մասնավորապես՝ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն:
Հանուն հավասար իրավունքների՝ ԼԳԲՏ մեկամսյակը մի քանի տարի առաջ պաշտոնապես պաշտպանել է նաև նախկին նախագահ Բարաք Օբաման:
Փոխանցում է euronews-ը:
‘