‘Հռետորաբանության կտրուկ փոփոխություն. Թրամփը երկխոսության կոչ է անում ԿԺԴՀ-ին’

2162

Ասիական շրջայց կատարող Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային կոչ է արել բանակցություններ սկսել միջուկային ծրագրի շուրջ: Դեռ մեկ ամիս առաջ Թրամփը պնդում էր, թե ԿԺԴՀ-ի հետ բանակցություն վարելը ժամանակի զուր կորուստ է:

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ  Սեուլում համատեղ ասուլիսում Թրամփն ասել է, թե արժի, որ ԿԺԴՀ-ն «նստի բանակցությունների սեղանի շուրջ և սկսի ճիշտ քայլեր անել ոչ միայն ի շահ հյուսիսկորեական ժողովրդի, այլև համայն մարդկության»:

Մեկնաբանները նշում են, որ վերջին ժամանակներս Թրամփի խոսքի երանգը կտրուկ փոփոխություն է կրել: Դեռ վերջերս նա սպառնում էր «հուր ու ցասում» թափել Հյուսիսային Կորեայի վրա, իսկ հիմա պնդում է, որ, ամենայն հավանականությամբ, նման քայլի դիմելու հարկ չի լինի: ԱՄՆ նախագահը նաև չի բացառել հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ անձնական հանդիպման հնարավորությունը, սակայն նշել է, որ «դրա ժամանակը դեռ չի եկել»:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Շիկահող պետական արգելոցում» ապօրինի ծառահատումների և պաշտոնեական անփութության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել’
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլին սպառնում է իմպիչմենտ կազմակերպել’