‘
Հակադոպինգային համաշխարհային կազմակերպությունը պարբերաբար նոր տեխնոլոգիաներով ստուգում է կարևոր մրցումների ժամանակմարզիկների հանձնած թեստի նմուշները։ Հայտարարվում է, որ Խուրշուդյանը 2008-ին ստանազոլոլ կոչվող արգելված դեղամիջոցն է օգտագործել։
Բացի Խուրշուդյանից, դոպինգ թեստի արդյունքը դրական է եղել ևս վեց ծանրորդների դեպքում, որոնք ներկայացրել են Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանը և Մոլդովան։ Դրանց թվում են նաև Պեկինի Խաղերի 94 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր Իլյա Իլինը (Ղազախստան) և 75 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր Նադեժդա Եվստյուխինան (Ռուսաստան)։Բոլոր 7 ծանրորդներն էլ ժամանակավոր հեռացվել են մրցումներից։
Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտնել է, որ Հակադոպինգային համաշխարհային գործակալության հետ վերստուգելու է Պեկինում վերցված 454 նմուշ։ Արդյունքում աշխարհի 12 երկրի 31 մարզիկի կարող է արգելվել մասնակցել այս տարվա Օլիմպիական խաղերին։
Հռիփսիմե Խուրշուդյանը, հավանաբար, երկու տարով կորակազրկվի։
‘