‘Հռիփսիմե Խուրշուդյանին կտեսնե՞նք արդյոք «Տոկիո-2020»-ում’

2365

Ծանրամարտիմիջազգայինֆեդերացիան հրապարակել է 2012 թ. օլիմպիական խաղերի դոպինգ-թեստերի վերստուգման հերթական արդյունքները, որոնցից 12-ը «դրական» են: Նրանց թվում է 2012 թ.-ի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Հայաստանի կանանց հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը, ում 2008 թ. դոպինգ-թեստի արդյունքը ևս «դրական» էր և այդ պատճառով այժմ նա ժամանակավորապես որակազրկված է և չի մասնակցում Ռիոյում օգոստոսի 5-ին մեկնարկող Օլիմպիական խաղերին:

Հրապարակված մարզիկների ցուցակում առկա են նաև Ռուսաստանի չորս, Ադրբեջանի, Ղազախստանի, Մոլդովայի, Թուրքիայի, Վրաստանի ու Բելառուսի ներկայացուցիչների անուններ: Նրանցից մի քանիսը Լոնդոնի օլիմպիական խաղերի մեդալակիրներ են:

Հիշեցնենք, որ IWF-ը նախկինում հայտարարել էր, որ կարող են որակազրկվել այն ֆեդերացիաները, որոնք  2008 ու 2012 թթ. խաղերիդոպինգթեստերիվերստուգմանարդյունքումերեքևավել«դրական»դոպինգթեստհանձնածմարզիկներ ունեն:

«Դրական» է եղել նաև Տիգրան Մարտիրոսյանի` 2008 թ. դոպինգ թեստի արդյունքը և հիմա պարզ չէ, թե ի՞նչ պատժի կարող է արժանանալ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան: Դեռվերջնականորոշումչիկայացվել, սակայնՀռիփսիմեԽուրշուդյանը, որակազրկումիցբացի, կարող է զրկվել 2008 թ.-ից հետո նվաճած բոլոր մեդալներից՝ այդ թվում՝ օլիմպիական բրոնզե մեդալից:

Ռիոյի Օլիմպիական խաղերին այս տարի Հայաստանը կներկայացնեն ծանրորդուհիներ Նազիկ Ավդալյանն ու Սոնա Պողոսյանը: Ցավալի է, որ մեդալի հավակնորդ Հռիփսիմե Խուրշուդյանը բաց է թողնում կարևոր այս ստուգատեսը: Յուրաքանչյուր մարզիկ գերադասում է մարզական կարիերայի ընթացքում արժանանալ Օլիմպիական մեդալի՝ մյուսներից շատ ավելի բարձր դասելով այդ պարգևը: Հռիփսիմեն ունի բրոնզե մեդալ և կարող էր այս առումով բարելավվել իր ցուցանիշը, սակայն այժմ հարց է, կկարողանա՞ մարզուհին Հայաստանը ներկայացնել հաջորդ՝ Տոկիոյում 2020 թ. կայանալիք Օլիմպիական խաղերում:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը չի մասնակցի Բաքվում կայանալիք շախմատային օլիմպիադային’
Հաջորդ հոդվածը‘«Բավարիայի» տեխնիկական տնօրեն. Գվարդիոլան ցանկանում էր, որ իրեն փոխարիներ Տուխելը’