‘Հռոմի նոր պապ է ընտրվել կարդինալ Բերգոլյոն. Լրացված’

1052

Հենց նոր կարդինալ Ժան-Լուի Տորանը Սրբ. Պետրոս եկեղեցու պատշգամբից հայտարարեց՝ Habemus papam՝ «Մենք Պապ ունենք», եւ ասաց, թե ով է ընտրվել Հռոմի նոր Պապ: Այսպիսով, Վատիկանում ընթացող Կոնկլավը Հռոմի նոր Պապ է ընտրել կարդինալ Բերգոլյոին: Վերջինս ընտրել է Ֆրանցիսկոս պապական անունը:  

Հռոմի 266-րդ Պապը՝ արգենտինացի կարդինալ Խորխե Մարիո Բերգոլյոն 76 տարեկան է: Ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 17-ին: Ձեռնադրվել է 1969 թվականին: Եպիսկոպոս է դարձել 1992 թվականին, կարդինալ՝ 2001 թվականին: Արգենտինայի կաթոլիկ համալսարանի Մեծ կանցլերն է:

Նա մեկն է նրանցից, ով հաստատել է միասեռականությունը դատապարտող եկեղեցական ուսմունքը, թեեւ հայտարարել է, որ կարեւոր է հարգել այն անձանց իրավունքները, ովքեր միասեռական են: Նա միանաշանակորեն դեմ է հանդես գալիս Արգենտինայի կառավարության կողմից 2010 թվականին ընդունված օրենքին, որով թույլատրվում են միասեռական ամուսնությունները:

Կարդինալ Բերգոլյոն նաեւ հանդես է գալիս աբորտների եւ էվտանազիայի դեմ:  

Կարդինալ Բերգոլյոն հայտնի է որպես բացառիկ համեստ անձնավորություն, պահպանողական եւ սոցիալական արդարությանը նվիրյալ անձ: Ապրում է համեստ կյանքով, փոքրիկ բնակարանում, որը քիչ է հիշեցնում արքեպիսկոպոսի պալատ, հրաժարվել է անձնական լիմուզինից եւ վարորդից, նախընտրում է հասարակական տրանսպորտը, եւ որոշ տեղեկությունների համաձայն, ինքն է իր համար ուտելիք պատրաստում:  

Նախորդ հոդվածը‘Habemus papam՝ «Մենք Պապ ունենք» (Ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘«Բավարիա» – «Արսենալ». Մեկնարկային կազմեր ‘