Հռոմի պապը Եվրոպային նախատել է միգրանտների նկատմամբ վերաբերմունքի համար

168

Հռոմի Ֆրանցիսկոս պապը եսասիրություն և ազգայնականություն է անվանել այն, թե ինչպես են եվրոպական երկրները վերաբերվում անօրինական միգրանտներին։

Ելույթ ունենալով հունական Լեսբոս կղզում՝ Ֆրանցիսկոս պապն ասել է, որ միգրանտներին «արհամարհելը» «քաղաքակրթության կործանման» նշան է։

«Եվրոպայում կան այնպիսիք, ովքեր այդ խնդրին այնպես են վերաբերվում, կարծես դա իրենց չի վերաբերում, և դա ողբերգություն է,- նշել է վեհափառը։- Հեշտ է ազդել հասարակական կարծիքի վրա՝ վախ ներշնչելով»,- ասել է Ֆրանցիսկոսը։ Նա կոչ է արել պայքարել միգրացիոն ճգնաժամի պատճառների դեմ, այլ ոչ թե «խեղճ մարդկանց օգտագործել քաղաքական քարոզչության նպատակներով»։

Հռոմի պապը արդեն երկրորդ անգամ է այցելում Լեսբոս․ 2016 թ․ նա եղել էր Մորիա ճամբարում, որն այրվել է 2020 թ․։

Պաշտոնական տվյալներով՝ Լեսբոսում միգրանտների տեղավորման կենտրոնում այժմ բնակվում է առնվազն 2 հազար մարդ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ում քառօրյա սուգ է հայտարարվել սենատոր Դոուլի մահվան կապակցությամբ
Հաջորդ հոդվածըԹրամփի ընկերությունը մեկ միլիարդ դոլար ներդրում է ստացել նոր սոցցանցի համար