‘Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել «անվերջանալի բռնությունը» Սիրիայում’

543

Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապը միջազգային հանրությանը կոչ է արել վերջ տալ «անվերջանալի բռնությանը» Սիրիայում, քանի դեռ երկիրը «ավերակների դաշտի» չի վերածվել:

Պապական աթոռում հավատարմագրված դիվանագետներին ուղղված ամենամյա ուղերձում պոնտիֆիկոսը խոսել է Սիրիայի քաղաքացիական բնակչության տանջանքների մասին, եւ կրկին կոչ է արել նպաստել կրակի դադարեցմանը եւ խաղաղ բանակցությունների վերսկսմանը:

Պապի ուղերձը հնչել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ իր կողմնակիցների առաջ Դամասկոսի օպերային թատրոնում ունեցած ելույի հաջորդ օրը, երբ Ասադը ներկայացրել է խաղաղ կարգավորման իր ծրագիրը, իսկ ապստամբներին «Ալլահի թշնամիներ» եւ «Արեւմուտքի խամաճիկներ» է անվանել:

ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն, 2011-ի մարտին մեկնարկած սիրիական հակամարտությունը 60 հազար մարդու կյանք է խլել: 

Նախորդ հոդվածը‘ՀՀ քաղաքացին արդեն ճաշակել է հաղթանակի համը, ՀՀ քաղաքացուն այլեւս անհնար է պարտության մատնել ‘
Հաջորդ հոդվածը‘Ձնաբքի պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը, Ապարանի եւ Գյումրիի որոշ ճանապարհներ ‘