‘
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չի ընդունի Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ-լամային, որպեսզի չվատթարացնի Չինաստանի հետ առանց այն էլ բարդ հարաբերությունները:
Պապի ընդունելությունն է խնդրել Հռոմում Խաղաղության Նոբելյան մրցանակակիրների հանդիպմանը ժամանած Դալայ-լաման: Վատիկանի ներկայացուցչի խոսքով՝ թեև պապը Տիբեթի բուդդիստների առաջնորդի նկատմամբ «չափազանց մեծ հարգանք» է տածում, սակայն խնդրանքը մերժվել է «ակնհայտ պատճառներով»՝ Չինաստանի հետ բարդ հարաբերությունների:
Տիբեթի բուդդիստների առաջնորդի ներկայացուցիչը հայտնել է, թե Դալայ-լաման վշտացած է, որ չի կարող հանդիպել պապի հետ, սակայն չի ցանկանում որևէ մեկին անհարմարություններ պատճառել:
Վերջին անգամ պոնտիֆիկոսի և Դալայ-լամայի միջև հանդիպում կայացել է 2006 թ., երբ բուդդիստների հոգևոր առաջնորդը հանդիպեց Բենեդիկտոս XVI պապի հետ:
Փոխանցում է BBC-ն:
‘