Հռոմի պապը մտահոգված է

135

Հռոմի պապը չի կարողանում հասկանալ, թե կաթոլիկ եկեղեցու մի քանի եպիսկոպոսներ ինչու չեն շտապում պատվաստվել կորոնավիրուսի դեմ։

«Դա մի քիչ տարօրինակ է, չէ՞ որ մարդկությունը վաղուց է բարեկամացել պատվաստանյութերի հետ»,- Սլովակիայից Իտալիա վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում նշել է Ֆրանցիսկոս պապը։

Պոնտիֆիկոսն ինքը արդեն պատվաստվել է և բոլորին առաջարկում է նույնն անել։

Նա պատմել է, որ կարդինալներից մեկն արդեն հայտնվել է վերակենդանացման բաժնում։ Թեպետ Ֆրանցիսկոսը հոգևորականի անունը չի տվել, սակայն հայտնի է, որ ամերիկացի պահպանողական կարդինալ Ռայմոնդ Բերքը, որը չափազանց կոշտ էր արտահայտվում պատվաստումների դեմ, մի քանի օր հիվանդանոցում թոքերի արհեստական օդափոխության սարքերին է միացված եղել կորոնավիրուսի պատճառով։

Հռոմի պապը նշել է, որ Վատիկանում, ըստ էության, բոլորը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ և հիմա մտածում են, թե ինչպես օգնեն նրանց, ովքեր դեռ տատանվում են։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀրշեջները փորձում են փրկել աշխարհի ամենամեծ ծառը
Հաջորդ հոդվածըԴատարանը 90 տարով գաղտնիացրել է իշխան Ֆիլիպի կտակը