Այցը Բուդապեշտում Հաղորդության միջազգային կոնգրեսի փակման արարողությանը Հռոմի Ֆրանցիսկոս պապի առաջին աշխատանքային այցն էր հուլիսին նրա վիրահատությունից հետո։
Այդ այցի ընթացքում Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հանդիպել է Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանի հետ։ Հանդպումը կայացել է Գեղարվեստի թանգարանում և տևել է մոտավորապես 40 րոպե։
Ելույթ ունենալով նույն օրը՝ պոնտիֆիկոսը նախազգուշացրել է Եվրոպայում և նրա սահմաններից դուրս հրեատյացության սպառնալիքի մասին։Նա քրիստոնյա և հրեա առաջնորդներին կոչ է արել համագործակցել եղբայրության ոգով։
Իսկ Օրբանը Facebook-ում գրել է, թե պապին խնդրել է թույլ չտալ, որ քրիստոնյա Հունգարիան վերանա։
Քննադատները Հունգարիայի առաջնորդին մեղադրում են հրեատյացության մեջ՝ ամերիկացի բարերար Ջորջ Սորոսի հասցեին նրա «հարձակումների» պատճառով։ Օրբանը հերքումէ այդ մեղադրանքները։
Հունգարիայի պահպանողական առաջնորդը և ազատական հայացքներ դավանող պապը տարբեր կարծիքներ ունեն նաև միգրացիայի և փախստականների խնդիրների վերաբերյալ։ Ֆրանցիսկոս պապը քրիստոնեական պարտք է համարում միգրանտներին օգնելը, մինչդեռ Օրբանը հանդես է գալիս նրանց դեմ։
Փոխանցում է BBC-ն։