‘Հռոմի պապը որոշել է հեռանալ’

638

Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը պատրաստվում է պաշտոնաթող լինել, հայտնում է իտալական ANSA լրատվական գործակալությունը: Vatican Insider-ի տվյալներով՝ նա իր պաշտոնը կթողնի փետրվարի 28-ին: Հռոմի պապն այդ հայտարարությունն անձամբ է արել լատիներենով՝ փետրվարի 11-ին ելույթ ունենալով Օտրանտոյի վկաների կանոնիկացման արարողության ժամանակ:   Նա իր որոշումը բացատրել է առողջական վիճակի վատթարացմամբ: Ինչպես հաղորդում է France-Presse-ը, Բենեդիկտոս XVI-ը հայտարարել է, որ առաջացած տարիքի պատճառով ուժերը չեն բավարարում՝ եկեղեցին կառավարելու համար: Բենեդիկտոս XVI-ի ներկայացուցիչ Ֆրեդերիկո Լոմբարդին հաստատել է Հռոմի պապի  մտադրությունը, սակայն Վատիկանը դեռևս պաշտոնապես մեկնաբանություններ չի արել:

Բենեդիկտոս XVI-ը կաթոլիկ եկեղեցու առաջնորդ է դարձել 2005 թ. ապրիլին, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Անդրիաս Ղուկասյանի զարկերակային ճնշումը դարձել է 90/60’
Հաջորդ հոդվածը‘Հացադուլավոր թեկնածու. Կոչ եմ անում համակերպվել Սերժ Սարգսյանի հաղթանակի հետ’