‘Հռոմի պապը Պաղեստինի ղեկավարին անվանել է խաղաղության հրեշտակ’

990

Հռոմի պապ Ֆրացիսկոսը շաբաթ օրը Պաղեստինի պետության ղեկավար Մահմուդ Աբասի հետ հանդիպման ժամանակ նրան անվանել է խաղաղության հրեշտակ, փոխանցել է BBC-ն:

Պոնտիֆիկոսը պաղեստինյան առաջնորդին նվիրել է հրեշտակի պատկերով մի մեդալիոն և պարզաբանել. «Սա շատ տեղին է, քանի որ դուք խաղաղության հրեշտակ եք»: Դրանից առաջ Սուրբ գահի առաջնորդն ու Պաղեստինի ինքնավարության ղեկավարը դեմ առ դեմ քսան րոպեանոց բանակցություններ են ունեցել:

Մի քանի օր առաջ Վատիկանը, փաստորեն, ճանաչեց Պաղեստին պետությունը:

Աբասը Վատիկան է ժամանել՝ մասնակցելու XIX դարի պաղեստինցի երկու միանձնուհիների սրբադասման արարողությանը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սովետական անուններով ուկրաինական քաղաքների ճակատագիրը կորոշվի հանրաքվեով’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայում վերսկսվում է Ղրիմի թաթարների դեպորտացիայի հետաքննությունը’