Հռոմի պապ Ֆրանցիսկոսին դուրս են գրել հիվանդանոցից, որտեղ նա տեղափոխվել էր հուլիսի չորսին և անցկացրել տասն օր՝ հաստաղիի հետ կապված խնդիրներով։
Հռոմեական-կաթոլիկ եկեղեցու ատաջնորդը երկու ամիս ժամանակ կունենա ապաքինվելու համար, մինչև շարունակի իր ճամփորդությունները։
Ծրագրվել է, որ սեպտեմբերի 12-15-ը Ֆրանցիսկոս պապն այցելելու է Հունգարիա և Սլովակիա, իսկ նոյեմբերին կմեկնի Շոտլանդիա, որտեղ կմասնակցի կլիմայի հարցերով համաժողովին։
Չնայած պատկառելի տարիքին (Ֆրանցիսկոսը 84 տարեկան է)՝ կաթոլիկ եկեղեցու հովվապետը բժիշկների օգնությանը հաճախակի չի դիմում։
Փոխանցում է euronews-ը։