‘Հռոմի պապը Twitter-ում սեփական միկրոբլոգը կունենա ‘

571

Վատիկանի սոցիալական հաղորդակցության միջոցների խորհրդի ղեկավար, արքեպիսկոպոս Կլաուդիո Մարիա Չելlին շաբաթ օրը հանրությանը կներկայացնի Բենեդիկտոս 16-րդի Twitter-ի միկրոբլոգը, հայտնում է Վատիկանի ռադիոն: Կարճ հաղորդագրությունների (140 նշան) ձեւաչափով «Թվիթերում» կտեղադրվեն նախեւառաջ պոնտիֆիկոսի քարոզներից մեջբերված հատվածներ: Արքեպիսկոպոս Չելլին տեղեկացրել է, որ Բենեդիկտոս 16-րդը համացանցում տեղադրելուց առաջ անձամբ է հաստատելու յուրաքանչյուր հաղորդագրություն:

Հիմնականում երիտասարդությանն ուղղված նախագծի մասին Վատիկանում որոշում են կայացրել այս տարվա փետրվարին: Կաթոլիկ աշխարհի հովվապետը «Թվիթերում» հանդես կգա @BenedictusPPXVI ծածկանվան ներքո:  

 

Նախորդ հոդվածը‘Սիրիացի ընդդիմադիրներն առաջին անդամ ՀՕՊ հրթիռով ուղղաթիռ են ոչնչացրել ‘
Հաջորդ հոդվածը‘«Հակահարված» art խումբ. հաղորդում հանցագործության մասին ‘