‘Հռոմի պապին 20 տարեկան Renault են նվիրել’

842

Իտալացի հոգևորական Ռենցո Ձոկան Հռոմի պապ Ֆրացիսկոսին հին Renault 4 է նվիրել: Ինչպես հաղորդել է Catholic News  գործակալությունը, նա այդ նվերն է մատուցել, քանի որ պապն ավելի վաղ կաթոլիկ հոգևորականությանը կոչ էր արել ավելի համեստ լինել: Ձոկայի խոսքերով՝ պապը սիրով ընդունել է նվերը:  Նա պարզաբանել է, որ նույն մոդելի մեքենա է վարել նաև Արգենտինայում: Ավտոմեքենան 300 հազար կմ վազք ունի, հաղորդում է BBC News-ը, այն պատրաստվել է ավելի քան 20 տարի առաջ: Ձոկան պարզաբանել է, որ այդ որոշումը կայացրել է այն ժամանակ, երբ Ֆրնացիսկոս պապն ասել է, որ անհրաժեշտ է ստեղծել «եկեղեցի՝ աղքատների համար»: Նա շատ է զարմացել, երբ Վատիկանից նրան զանգել են ու ասել, որ պապը կընդունի իր նվերը:

Renault-4-ն արտադրվել է 1961-1994 թթ.: Դա քաղաքային ավտոմեքենաների ամենահարգի նմուշներից էր: Ընդհանուր առմամբ՝ վաճառվել է այդ նմուշի 8 միլիոն մեքենա:

Հռոմի պապը բազմիցս է հոգևորականներին կոչ արել ապրել համեստ կյանքով: Մասնավորապես՝ նա խորհուրդ է տվել հրաժարվել թանկարժեք լիմուզիններից: Պապը նաև անձնական օրինակ է ցույց տվել. այսպես, նա Վատիկանում ավելի համեստ կացարան ընտրեց, հրաժարվեց պապական գահից և այն փոխարինեց սովորական բազկաթոռով, Հռոմից դուրս՝ իր առաջին շրջագայության ժամանակ տեղաշարժվում էր ոչ թե զրահապատ  «պապամոբիլով», այլ բաց ավտոմեքենայով, փոխանցում է lenta.ru-ն:  

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը մտահոգված է ‘
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյան. Մենք ունենք մի դատական իշխանություն, որը բացարձակ անկախ չէ. Տեսանյութ’