‘
Մանիլայում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պատարագին հավաքվել է առնվազն վեց միլիոն մարդ:
Երթևեկությունը կազմակերպելու և կարգուկանոնն ապահովելու նպատակով ֆիլիպինյան իշխանությունները նախապես անսովոր որոշումներ են կայացրել. ոստիկանության աշխատակիցներին, որոնք երկար ժամանակով անդադար պետք է փողոցում լինեին, հրահանգվել է մեծահասակների համար նախատեսված միջադիր տակաշորեր կրել:
Թեպետ ոստիկաններից ոչ բոլորին է դուր եկել այս գաղափարը, այնուհանդերձ՝ Ֆիլիպինների ոստիկանության պարեկապահակային ծառայության առնվազն 2 հազար ոստիկաններ ստիպված են եղել Հռոմի պապի այցի ընթացքում աշխատանքի ներկայանալ պամպերսներով: Փոխանցում է gazeta.ru-ն:
Տեսագրությունը՝ Ruplty-ի:
‘