‘Հռոմի պապի iPad-ը աճուրդում վաճառվել է 40 հազար դոլարով’

1064

iPad-ը, որը ժամանակին օգտագործել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, աճուրդում վաճառվել է գրեթե 40 հազար դոլարով: Ստացված գումարը կհատկացվի Ուրուգվայում կարիքավորների դպրոցին:

Մոնտեվիդեոյի «Կաստելս» աճուրդի տունը պնդում է, որ ամենաբարձր դրույքը հեռախոսով կատարել է աճուրդի մի մասնակից, ով ցանկացել է անհայտ մնալ:

Պոնտիֆիկոսն ինքը իր iPad-ը նվիրել էր ուրուգվայցի հոգևորական Գոնզալո Աէմիլիուսին՝ Վատիկանում հանդիպման ժամանակ, և մաղթել էր, որ այդ նվերն օգտագործվի բարի գործերի նապատակով:

Սարքին կցված է իսկության հավաստագիր՝ պապի անձնական քարտուղարի ստորագրությամբ:

Ավելի վաղ Ֆրանցիսկոս պապը ինտերնետն անվանել է Աստծո պարգև, բայց և խոստովանել է, որ ինքը «բարեկամություն չի անում» ժամանակակից բարձրտեխնոլոգիական սարքերի հետ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Յանուկովիչին մեղադրում են ահաբեկիչներին ֆինանսավորելու մեջ’
Հաջորդ հոդվածը‘Եվրախորհրդարանը քննարկում է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը (ուղիղ)’