‘Հռոմի Պապն ընդդեմ Խավիեր Ձանետիի ‘

754

 Հռոմի Oլիմպիական մարզադաշտում երեկ երեկոյան տեղի է ունեցել եզակի ֆուտբոլային հանդիպում,-հաղորդում են իտալական լրատվամիջոցները: Այն կազմակերպվել է Հռոմի Պապ Ֆրանցիսկի և հայտնի արգենտինացի ֆուտբոլիստ Խավիեր Ձանետիի նախաձեռնությամբ:

Հանդիպմանը, որը կրում էր բարեգործական բնույթ, մասնակցում էին Վեհափառ հայրապետի Scholas-ի և Ջանետիի Pupi foundation թիմերը: Խաղն ավարտվել է 6:3 հաշվվով՝ հօգուտ Ձանետիի թիմի:
Այս հանդիպմանը մասնակցել են այնպիսի տիտղոսավոր ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Դիեգո Մարադոնան, Ռոբերտո Բաջոն, Ջանլուիջի Բուֆոնը, Զինեդին Զիդանը, Լիոնել Մեսին, Նեյմարը, Անդրե Պիրլոն, Ալեսանդրո դել Պիեռոն, Անդրեյ Շևչենկոն և ուրիշներ:

Երկուշաբթի оրը Հռոմի Պապը հանդիպել է ֆուտբոլիստների և մարզիչների հետ: Մարադոնան Վեհափառ Հայրապետին է նվիրել Արգենտինայի հավաքականի 10  համարի մարզաշապիկ:

Հռոմի Պապը հանդիպմանը չի մասնակցել, սակայն խաղից առաջ մարզադաշտում ցուցադրվել է նրա՝ ֆուտբոլիստներին և հանդիսատեսին ուղղված տեսաուղերձը:

Նախորդ հոդվածը‘Չնայած բնապահպանների բողոքներին` «Մեգո Գոլդը» «հավանություն» է ստացել Թուխմանուկի նոր պոչամբարի կառուցման համար’
Հաջորդ հոդվածը‘Զինծառայող Վլադիմիր Հայրապետյանի մահվան առնչությամբ նրա ծառայակցին սպանության մեղադրանք է ներկայացվել ‘