Հռոմի պապ․ Ճգնաժամն Ուկրաինայում չի կարելի գնահատել «բարու ու չարի» սխեմայով

391

Հռոմի պապը երկրներին կոչ է արել ուկրաինական ճգնաժամը գնահատելիս հեռանալ «բարու և չարի» տրամաբանությունից։ Պապի խոսքը մեջբերել է իտալական La Stampa թերթը։

«Մենք պետք է հեռանանք Կարմիր գլխարկի սովորական սխեմայից՝ Կարմիր գլխարկը լավն էր, գայլը՝ վատը։ Այստեղ մետաֆիզիկական բարի ու չար չկա աբստրակտ ձևով։ Ավելի գլոբալ բան է ի հայտ գալիս, որի տարրերը խստորեն միահյուսված են»,- ասել է պապը։

Ֆրանցիսկոս պապը շեշտել է, որ Ուկրաինայում հակամարտության պատճառը գուցե Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի գործողություններն են եղել։ Ըստ նրա՝ ռուսաստանյան ներխուժումից երկու ամիս առաջ նրա մոտ է եկել պետության մի «շատ իմաստուն» ղեկավար և իր մտահոգությունները հայտնել ՆԱՏՕ-ի գործողությունների կապակցությամբ։

«Ես հարցրի նրան՝ ինչո՞ւ, և նա պատասխանեց․ «Նրանք հաչում են Ռուսաստանի դարպասների մոտ։ Եվ չեն հասկանում, որ ռուսները կայսերականներ են ու իրենց մոտ չեն թողնում ոչ մի օտարերկրյա պետություն»։ Ապա նա ամփոփեց․ «Իրավիճակը կարող է պատերազմի հասցնել»։ Դա նրա կարծիքն էր»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՈւնևոր ռուսաստանցիները հեռանում են երկրից
Հաջորդ հոդվածըՀայաստանի հավաքականը պարտությունը կրեց՝ զիջելով Շոտլանդիային(տեսանյութ)