‘Հռոմի օդանավակայանում կրկին ՀՀ քաղաքացիներ են արգելափակվել’

1001

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իտալիայում ՀՀ դեսպանության աշխատակիցները այսօր այցելել են Հռոմի օդանավակայանում արգելափակված ՀՀ քաղաքացիներին, որոնք վստահեցրել են, որ իրենք սննդի, օդանավակայանի տարանցիկ գոտում տեղաշարժման, բուժոգնության և կապի միջոցների հետ որևիցե խնդիր չունեն։ 

Հանդիպում է կայացել նաև օդանավակայանի ոստիականապետի հետ, որը վերհաստատել է, որ արգելափակման պատճառ է հանդիսացել նշված քաղաքացիների փաստաթղթերում հայտնաբերված անճշտությունները և վստահեցրել է, որ մինչև ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադառնալը նրանց օրինական իրավունքները ամբողջությամբ կհարգվեն։ Նախատեսվում է, որ 13 ՀՀ քաղաքացիները այսօր երեկոյան Alitalia ավիաընկերության չվերթով կվերադառանան Երևան:»

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ. մարտի 9-ին հայտնի էր դարձել, որ Հռոմի օդանավակայանում Երևան մեկնող 59 ուղևորներ չէին ունեցել անհրաժեշտ որոշ փաստաթղթեր և արգելափակվել էին օդանավակայանում: 

Նախորդ հոդվածը‘Հայտնի է, թե ով է ներխուժել ԱԺ. Նա վերակենդանացման բաժանմունքում է (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Թուրքերը ՈւԵՖԱ-ին մեղադրել են Չեմպիոնների լիգայի վիճակահանության արդյունքները կեղծելու մեջ. Տեսանյութ’