‘
Հռոմի ռազմական դատարանը երեկ հեռակա կարգով ցմահ ազատազրկման է դատապարտել վերմախտի նախկին զինվոր Ալֆրեդ Շտորկին, հաղորդել է Deutsche Welle-ն: 90-ամյա Շտորկը մեղավոր է ճանաչվել 1943 թ. հունական մի կղզում 117 իտալացի սպաների գնդակահարությանը մասնակցելու համար, ընդ որում՝ սպանությունը կատարվել էր այն բանից հետո, երբ նրանք հանձնվել էին գերմանական զորքին:
Դատավճիռը հեռակա է, քանի որ դատապարտյալն ապրում է Գերմանիայում: 2005 թ. Շտորկը խոստովանել է, որ եղել է գնդակահարողների խմբում: Հռոմի ռազմական տրիբունալը վկաների ցուցմունքները բավարար է համարել՝ Շտորկին ցմահ ազատազրկման դատապարտելու համար, փոխանցում է gazeta.ru-ն:
‘