Հռոմ․ Աշխարհի առաջին ռակետը դուրս եկավ կիսաեզրափակիչ

209

Հռոմում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարում աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս եկավ կիսաեզրափակիչ։ 20-ամյա լեհ թենիսիստուհին քառորդ եզրափակիչում մրցեց կանադացի Բյանկա Անդրեեսկուի հետ, որը WTA-ի դասակարգման աղյուսակում 90-րդն է։

Իգա Շվյոնտեկը հաղթեց 7:6 (7:2), 6:0 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 45 րոպե։

Internazionali BNL d’Italia-ի եզրափակիչի ուղեգրի համար նա կմրից Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սոբոլենկոյի հետ։

Հռոմի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,5 միլիոն եվրո է։

Նախորդ հոդվածըSuperbet Chess Classic․ Լեւոն Արոնյանն ու Յան Նեպոմնյաշչին խաղացին ոչ ոքի
Հաջորդ հոդվածըՀռոմ․ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ կիսաեզրափակիչ