Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Ստեֆանոս Ցիցիպասին

100

Հռոմի «Մասթերս» մրցաշարում աշխարհի 5-րդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասը մրցեց ռուսաստանցի Կարեն Խաչանովի հետ։ Հույն թենիսիստն առավելության հասավ 24-րդ ռակետի նկատմամբ երեք սեթում՝ 4։6, 6։0, 6։3։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 50 րոպե։

Ստեֆանոս Ցիցիպասը դուրս եկավ քառորդ եզրափակիչ եւ կմրցի սերբ Ֆիլիպ Կրայնովիչի եւ իտալացի Յանիկ Սիների դիմակայության հաղթողի հետ։

Հռոմի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,4 միլիոն եվրո է։

Նախորդ հոդվածըԲրյուսելը նախազգուշացրել է լուրջ թերությունների մասին
Հաջորդ հոդվածըՃապոնիայի ԱԳՆ-ն փոխել է Մոլդովայի մայրաքաղաքի անվան գրությունը