Հռոմ․ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ կիսաեզրափակիչ

225

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Հռոմի «Մասթերսի» կիսաեզրափակիչ։ Սերբ թենիսիստը մրցեց կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմի հետ եւ առավելության հասավ 7:5, 7:6 (7:1) հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 10 րոպե։

Եզրափակիչի ուղեգրի համար Նովակ Ջոկովիչը կմրցի նորվեգացի Կասպեր Ռուուդի հետ, որը 7:6 (9:7), 7:5 հաշվով հաղթել է Կանադայի ներկայացուցիչ Դենիս Շապովալովին։

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են հույն Ստեֆանոս Ցիցիպասը եւ Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը։

Հռոմի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,4 միլիոն եվրո է։

Նախորդ հոդվածըՀռոմ․ Աշխարհի առաջին ռակետը դուրս եկավ կիսաեզրափակիչ
Հաջորդ հոդվածըԼեւոն Զուրաբյան․ Վեց կետ առ ոչինչ