‘
Դերասան Վալերի Զոլոտուխինը ծանր հիվանդ է և գտնվում է ռենտգենոռադիոլոգիայի ինստիտուտի վերակենդանացման բաժնում, տեղեկացնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով դերասանի կնոջը, որի խոսերով՝ Զոլոտուխինը դեռ վերջնական ախտորոշում չի անցել:
Ի դեպ, ռենտգենոռադիոլոգիայի ինստիտուտը հիմնականում զբաղվում է ուռուցքաբանական հիվանդությունների վաղ շրջանի ախտորոշմամբ և բուժմամբ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 71-ամյա Զոլոտուխինը հրաժարվել է Տագանկայի թատրոնի տնօրենի պաշտոնից՝ առողջական խնդիրների պատճառով: Թատրոնի տնօրենի պաշտոնը առաջիկայում կստանձնի Վլադիմիր Ֆլեյշերը, որը վերջին 10 տարիների ընթացքում գլխավորել է Մեյերխոլդի անվան Թատերական կենտրոնը:
‘