‘Հռչակավոր լարագնաց Նիկ Վալենդան պատրաստվում է անցնել Գրան-Կանյոնի վրա ամրացված պարանի վրայով’

726

Հռչակավոր ամերիկացի լարագնաց Նիկ Վալենդան հերթական անհավատալի հնարքն է նախապատրաստում: 34-ամյա Նիկը մտադիր է առանց պաշտպանական համակարգի անցնել Գրանդ-Կանյոն ձորը հատող 457մ բարձրության վրա ամրացված պարանի վրայով, գրում է Lenta-ն:

Լարագնացի հնարքը տեղի կունենա հուլիսի 23-ին և կցուցադրվի Discovery հեռուստաալիքի ուղիղ եթերով: Վալենդան երկար ժամանակ է, ինչ երազում է նվաճել Գրանդ Կանյոնը, սակայն նրան չէր հաջողվում թույլտվություն ստանալ այդ տարածքը վերահսկող հնդկական նավախո ցեղից:

«Ես մեծ անհամբերությամբ եմ սպասում, այն օրվան, երբ կկարողանամ հանդիսատեսին ցույց տալ կանյոնն այնպիսին, ինչիսիսն նրանք երբեք այն չեն տեսել»,- ասել է լարախաղացը:

Նախորդ հոդվածը‘Վթարի հետևանքով ջրազրկվել են Թբիլիսիի կենտրոնական թաղամասերը’
Հաջորդ հոդվածը‘Բաղդադում պայթյունների շարք է որոտացել. Կան զոհեր’