‘
Պարզվում է՝ մեր օրերում այդքան էլ հեշտ չէ ճանապարհորդել Հյուսիսային Կորեայում: Երկիրը սահմանել է հատուկ պայմաններ, որոնք լիովին բավարարելու դեպքում միայն զբոսաշրջիկները կկարողանան ստանալ այցելելու թույլտվություն:
Նախևառաջ, անհրաժեշտ է ունենալ մի ամբողջական փաթեթ, որn իր մեջ ներառում է փոխադրամիջոցները, հյուրանոցը, ուտելիքը և այլն: Ըստ օրենքի` օտարերկրացիները իրավունք չունեն շրջելու առանց էքսկուրսավարի, ովքեր պարտավոր են ամենուր լինել նրանց հետ:
Յուրաքանչյուր օտարերկրացի պարտավոր է հարգել Հյուսիսային Կորեայի ավանդույթները և ապրելակերպը, որոնք միանգամայն յուրօրինակ են: Մասնավորապես՝ սրբատեղիներ և հուշարձաններ այցելելիս հագուստը պետք է լինի մաշված: Արգելված է ինքնակամ լքել հյուրանոցը. անհրաժեշտ է սկզբում զանգահարել էքսկուրսավարին, ով միշտ պատրաստ է ամենուր ուղեկցել զբոսաշրջիկին: Ուղևորությունների ժամանակ չի թույլատրվում ունենալ բջջային հեռախոսներ, սակայն համակարգիչը, MP-3 նվագարկիչները և էլեկտրոնային գրքերն արտոնված են:
Ամենատարօրինակ փաստը բանկոմատների բացակայությունն է, որի հետևանքով չեն ընդունվում կրեդիտ քարտերը, այսինքն՝ բոլոր վճարումները պետք է արվեն կանխիկ գումարով:
Իսկ մինչ ճանապարհորդությունը հաճելի կլինի նվերներ պատրաստել էքսկուրսավարների և տեղացի երեխաների համար: Տղամարդիկ նախընտրում են ծխախոտ, քանի որ նրանց մեծ մասը ծխող է, իսկ կանայք՝ ոչ թանկ կոսմետիկան: Երեխաներն ամենից շատ սիրում են շոկոլադ, գնդիկավոր գրիչներ և այլն:
Հյուսիսային Կորեա մեկնելուց առաջ անհրաժեշտ է մի լավ մտածել և ծանոթանալ այնտեղ գործող օրենքներին, քանզի տարբերությունն ակնհայտ է:
Սակայն այնտեղ՝ Հյուսիսային Կորեայում, յուրաքանչյուրին սպասվում է անհավանական ճանապարհորդություն դեպի «Չուչխեյի» երկիր, որը խիստ տարբերվում է մարքսիզմ-լենինիզմի հայտնի տեսակներից, իսկ տեղացիները զարմանալիորեն հիշեցնում են նախկին ԽՍՀՄ-ի բնակիչներին: Կորեայի իշխանությունները զբոսաշրջիկներին առաջարկում են նաեւ այցելել կենտրոնական թանգարաններ, ցուցասրահներ, օրինակելի դպրոցներ, մշակույթի պալատներ, հսկայական մոնումենտներ:
Եթե դուք էքստրեմալ ճանապարհորդության սիրահար եք, ապա Հյուսիսային Կորեան հենց ձեզ համար է:
‘