‘
Հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդը խախտել է 38 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 370 կրակոց:
Ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ պաշտպանության բանակի առաջապահ ուժերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական խնդիրները:
‘