‘Հրազդանի քաղաքապետի անչափահաս որդին մահացու վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու – Shamshyan.com ‘

4404

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի անչափահաս որդին քաղաքապետարանի վրա հաշվառված ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու եւ փախուստի է դիմել դեպքի վայրից: Տուժողը հիվանդանոցի ճանապարհին մահացել է, հայտնում է Shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի, Ժամը 12։30-ի սահմաններոմ Nissan Teana մակնիշի 444 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքում՝ Շահումյան փողոցում, վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Վարորդը ավտոմեքենայի համարանիշները մեքենայի վրայից հանել է և դեպքի վայրից դիմել փախուստի, իսկ վրաերթի ենթարկվածը՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 223 շենքի 12 բնակարանի բնակիչ, 58-ամյա Վալերի Թորոսյանը, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։ Դեպքի վայրում հավաքվածները ասել են, որ ավտոմեքենան հաշվառված է Հրազդանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանին, իսկ ավտոմեքենան վարել է նրա որդին՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 8-րդ շենքի 11 բնակարանի բնակիչ, 17-ամյա Ռազմիկ Արամի Դանիելյանը։ Ըստ աղբյուրի, Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը փորձում է մեկ ուրիշին ներկայացնել որպես վարորդ, որպեսզի իր որդին պատասխանատվության չենթարկվի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Նախորդ հոդվածը‘«Սասնա ծռերի» գործով առաջին նիստը դեռ չսկսված՝ ընդմիջվել է’
Հաջորդ հոդվածը‘Մելանյա Թրամփը Սպիտակ տուն կտեղափոխվի հունիսին’