‘Հրազենային վիրավորում ստացած զինծառայողը պարգեւատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով’

751

Մարտական հենակետում ստեղծված արտակարգ իրավիճակում արագ կողմնորոշվելու, մայիսի վերջին օրերին հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխելու ընթացքում ցուցաբերած խիզախության համար հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով պարգևատրել է ժամկետային զինծառայող Ռուզվելտ Թորոսյանին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, գործողության ընթացքում զինծառայողը հրազենային վիրավորում էր ստացել և հոսպիտալում ապաքինվելուց հետո տեսողության հետ կապված խնդիրները վերականգնելու նպատակով հետագա բուժում պետք է ստանա արտերկրում:

Իր երախտագիտությունը հայտնելով զինծառայողին և նրա հարազատներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն իր աջակցությունը կցուցաբերի արտերկրում Ռուզվելտ  Թորոսյանի հետագա բուժման կազմակերպման համար:

Նախորդ հոդվածը‘Բախվել են 3 մեքենաներ. Վարորդները հիվանդանոցում են’
Հաջորդ հոդվածը‘Ավտոտնակում մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել’