‘Հրազենային վնասվածք պատճառողը ձերբակալվել է’

1273

Ոստիկանությունը ձերբակալել է երեկ Թումանյան փողոցում կրակողինՕգոստոսի 29-ին, ժամը 20.20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծնկի շրջանի հրազենային վնասվածքով շտապօգնության խումբը Թումանյան և Խանջյան փողոցների խաչմերուկից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1963 թ. ծնված Սուրեն Ի.-ին, որը հիվանդանոցում հայտարարել է, որ նշված վայրում պատահական ավտոմեքենայից կրակել են ոտքին:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Կենտրոնականի և քննչական բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Թումանյան փողոցի թիվ 6/2 հասցեում գործող մի ՍՊԸ գրասենյակում Սուրեն Ի.-ին իր «Բերետա BER-237755» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակից կրակել և վնասվածքը պատճառել է 1961 թ. ծնված Արսեն Ա.-ն, որն անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ` օգոստոսի 30-ին, ժամը 00.55-ին, ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:
Ատրճանակն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Նշանակվել են փորձաքննություններ:
Արսեն Ա.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն»,- ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում: 

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Շոգը մի քանի օրով կնահանջի’
Հաջորդ հոդվածը‘CNN.Ուկրաինայի տարածք է մտցվել 5 հազար ռուսաստանցի զինվոր’