‘
Զինվորական պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Գևորգ Եղիազարյանի բուժման համար նախատեսված դրամահավաքը շարունակվում է:
1992 թ. ծնված Գևորգ Եղիազարյանը 2011թ. դեկտեմբերի 27-ին Մարտակերտի շրջանի պաշտպանական դիրքում՝ շփման առաջին գծում, մարտական պարտականությունները կատարելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից ծանր հրազենային վնասվածք է ստացել: Գևորգին հարկավոր է շարունակել ինտենսիվ թերապիան Իսրայելի վերականգնողական կլինիկայում:
Նախորդ դրամահավաքից հավաքվել է 1.300.000 դրամ, որը փոխանցվել է Գևորգ Եղիազարյանին: Նշենք, որ բուժման համար անհրաժեշտ է մոտ 100 000 ԱՄՆ դոլար:
Հաջորդ դրամահավաքը տեղի կունենա ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ից սկած, Հյուսիսային պողոտայում:
‘