‘
«Մերն է երկրի ապագան» երիտասարդական նախաձեռնությունը զինվորական պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Գևորգ Եղիազարյանի բուժման համար կազմակերպում է դրամահավաք` «Մենք մեր զինվորի կողքին ենք» խորագրով:
1992 թ. ծնված Գևորգ Եղիազարյանը 2011թ. դեկտեմբերի 27-ին Մարտակերտի շրջանի պաշտպանական դիրքում՝ շփման առաջին գծում, մարտական պարտականությունները կատարելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից ծանր հրազենային վնասվածք է ստացել: Գևորգին հարկավոր է շարունակել ինտենսիվ թերապիան Իսրայելի վերականգնողական կլինիկայում:
Դրամահավաքը տեղի կունենա այսօր՝ ժամը 16:00-ին, Հյուսիսային պողոտայում:
‘