‘Հրազենն անփութորեն պահպանելու դեպքի առթիվ հարուցվել է քր. գործ’

535

ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնում նախապատրաստված նյութերով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ նախապատրաստված նյութերի` 2014 թվականի մայիսի 30-ին ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնի պարեկապահակակետային ծառայության ոստիկանը, ծառայություն իրականացնելիս, ծառայակցի խնդրանքով նրան է հանձնել իրեն ամրակցված 8 փամփուշտներով լիցքավորված պահունակով «Մակարով» տեսակի ատրճանակը:

Հրազենը վերցրած ոստիկանի կողմից զենքի հետ անփույթ վարվելու հետևանքով արձակված կրակոցից վերջինս ստացել է հրազենային վնասվածք:

Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Եղանակ. սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ’
Հաջորդ հոդվածը‘Լիսկայի թեկնածուն ձայների մեծամասնությամբ հաղթել է ‘